Ռուսաստանը և Ուկրաինան դիեր են փոխանակել

Ռուսական Առաջին ալիքի ռազմական  թղթակից Իրինա Կուկսենկովան հայտնել է, որ այսօր դիերի փոխանակում է տեղի ունեցել ռուսական և ուկրաինական կողմերի միջև։

«Մոսկովսկի կոմսոմոլեցի» տեղեկացմամբ, Ռուսաստանը հանձնել է 160 դի, ի պատասխան՝ Ուկրաինան հանձնել է զոհված ռուս զինվորների 160 դի։

Փոխանակումը կատարվել է Զապորոժիեի շրջանի շփման գծում: