Բախումներից տուժած 4 անձ շարունակում է բուժումը ստացիոնար պայմաններում. ԱՆ

Ժամը 13:30-ի դրությամբ՝ երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում: Վերջիններս գտնվում են մասնագետների հսկողության տակ: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մյուս տուժածները դուրս են գրվել:

Ավելի վաղ ԱՆ-ից հայտնել էին, որ նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: