Ռուսաստանին չի կարելի «նվաստացնել»․ Մակրոն

Ռուսաստանին չի կարելի «նվաստացնել», քանի որ կգա օրը, երբ պետք է վերսկսվի համագործակցությունը պետության հետ, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ouest France թերթին տված հարցազրույցում՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստանին չի կարելի նվաստացնել, որպեսզի այն օրը, երբ կդադարեն ռազմական գործողությունները, մենք կարողանանք ելք գտնել դիվանագիտության օգնությամբ»,- ասել է Մակրոնը։

«Արդեն դժվար է հաշվել, թե դեկտեմբերից ի վեր քանի անգամ եմ խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- նշել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ խոսել են առնվազն հարյուր ժամ։

«Ուկրաինայում իրավիճակն իսկապես բարդ է, այդ իսկ պատճառով ես այդքան ժամանակ և էներգիա եմ նվիրել դրան»,- նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ չի թաքցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների փաստը և կապ է պահպանել  նրա հետ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու խնդրանքով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: