Ոստիկանը դաժանաբար ծեծում է ցուցարարին և անօգնական թողնում գետնին ընկած

Կառավարական ամառանոցի մոտ այսօր՝ հունիսի 3–ին, ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Տեսանյութում երեւում է՝ ինչպես է ոստիկանը դաժան ծեծի ենթարկում ցուցարար տղամարդուն, ապա թողնում նրա գետնին ընկած անօգնական վիճակում ու հեռանում։ Անտեսելով գետնին ընկած քաղաքացուն՝ ոստիկանները շարունակում էին ցրել ցուցարարներին։ Ի վերջո, այլ ոստիկանների օգնությամբ գետնին ընկած տղամարդուն դուրս բերեցին տարածքից։