Հատուկ միջոցները կիրառվել են դրանց կիրառման համար սահմանված կանոնների կոպիտ խախտմամբ. Փաստաբան

Դեմիրճյան փողոցի անիմաստ արգելափակում։

Անհամաչափ ուժի կիրառում խաղաղ, անզեն ցուցարարների նկատմամբ, որը դրսևորվում էր թե՛ 10-15 ոստիկանով առանձին ցուցարարներին դաժանաբար ծեծելով, թե՛ հատկապես հատուկ միջոցների չարդարացված կիրառմամբ։

Հատուկ միջոցները կիրառվել են դրանց կիրառման համար սահմանված կանոնների կոպիտ խախտմամբ։ Կան կադրեր, որտեղ դրանք կիրառվում են կուրորեն, առանց հասկանալու, թե կոնկրետ ուր, լուսաձայնային նռնակները պայթում էին խաղաղ կանգնած ցուցարարների շարքերի մեջ` անխուսափելի պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչը պիտի բացառվի նման միջոցի կիրառման ժամանակ։

Հ.Գ. եվրոպական կառույցներից արձագանք չսպասել, նրանք իրենց «համար» արածը չեն գնահատում։

 

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից