Արժեհամակարգի կարևորության մասին

  • Բոլոր այն մարդիկ, որ պնդում են, թե «թուրքը թշնամի չէ, թուրքից վտանգ չկա», մասամբ են ասում իրենց կարծիքը։ Համոզվելու համար կարելի է նրանց հարցնել՝ արդյոք իրենց անչափահաս երեխային կվստահեն թուրք դայակի կամ ուսանողական հանրակացարանի սենյակը կկիսեն ադրբեջանցու հետ։ Նրանց 100% կպատասխանի՝ «Ո՛Չ»։ Անգամ եթե ամոթից չասեն այդ բառը, ձեր տված հարցից նրանց դեմքին դաջված վախը կպատասխանի՝ «Ո՛Չ»։
  • Այսինքն՝ նրանք գիտեն, որ թուրքը թշնամի է։ Նրանք պարզապես այս պահին անձնապես իրենց համար թուրքից վտանգ չեն տեսնում։ Կրկնենք բանալի բառերը՝ «ԱՅՍ ՊԱՀԻՆ», «ԱՆՁԱՄԲ ԻՐԵՆՑ»։
  • 2018 թ․-ի դեպքերը հենց սրա մասին էին՝ կարճաժամկետ հեդոնիստական էգոիզմի ու եսասիրության հաղթանակը երկարաժամկետ պատասխանատվության զգացման ու կոլեկտիվիզմի նկատմամբ։ Մեր բոլոր պարտություններն սկսվել և շարունակվում են գաղափարական-հոգևոր դաշտում, հետևաբար՝ մեր հաղթանակներն էլ սկսելու են այդ նույն դաշտից։

Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից