Արթուր Վանեցյանը այսօր նախատեսված արտահերթ նիստին չի մասնակցի, բայց կլինի ԱԺ շենքի մոտ․ Սոս Հակոբյան
Ազգային ժողովում այսօր ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ արտահերթ նիստ է նշանակվել:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԺ շենք չի մտնի: Այդ մասին MediaHub․am-ի հետ զրույցում ասել է «Հայերնիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
«Պարոն Վանեցյանը նիստին չի մասնակցի, բայց նա ԱԺ շենքի առջև հավաքված քաղաքացիների կողքին կլինի», – նշել է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ եթե այս շարժումը հաջողության չհասնի, ինքը չի վերադառնա խորհրդարան: