Բաքվում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների սպասվող հանդիպման մասին

Հաջորդ շաբաթ Ստրասբուրգում տեղի կունենա հայ և ադրբեջանցի երիտասարդության ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ «նախաձեռնությունը քննարկվել է Բրյուսելում և համաձայնեցվել (Հայաստանի և Ադրբեջանի) ղեկավարների` անցած դեկտեմբերին կայացած հանդիպմանը»։

Ստրասբուրգ կմեկնի Ադրբեջանի ընդհանուր 10 ներկայացուցիչ։ «Նրանք այնտեղ հանդիպում կանցկացնեն Ֆրանսիայի, Գերմանիայի և Հայաստանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ։ Հիմնական նպատակն Ադրբեջանի և Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացին մասնակցելն է»,- ասել է Գրոսը։