Պատմությունից է հայտնի, որ նորմալ և քաղաքակիրթ երկրներում նման իրավիճակները հանգուցալուծվել են հենց այդ ճանապարհով

Երբ երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու համար մարդը կոկորդ է պատռում, ժողովրդին սարեր խոստանում և վերջապես հասնում իր նպատակին, իսկ կարճ ժամանակ անց ներքին ու արտաքին անհեռատես, եթե ոչ դավաճանական, քաղաքականություն վարելու ադյունքում պետությունը կանգնեցնում կործանման անդունդին, ապա տվյալ ղեկավարը, եթե ունի, թեկուզ, մի քիչ արժանապատվություն և մի քիչ էլ հարգանք սեփական պետականության հանդեպ, դիմում է կամ ինքնասպանության, կամ էլ նվազագույնը՝ հրաժարվում զբաղեցրած պաշտոնից… Պատմությունից է հայտնի, որ նորմալ և քաղաքակիրթ երկրներում նման իրավիճակները հանգուցալուծվել են հենց այդ ճանապարհով… Իսկ, եթե ոչ, ապա նույն ինքը՝ նորին մեծության պատմությունն արձանագրելով տվյալ պետության մահը, միաժամանակ ախտորոշում է, որ մահվան թիվ մեկ պատճառը ոչ այնքան անարժանապատիվ ու անգլուխ ղեկավարն է, որքան այն ժողովուրդը, որը ոչ միայն ստեղծել, այլև իր գլխին բերած բազում արհավիրքներից հետո շարունակել է հանդուրժել նման ղեկավարին…

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից