Այսօր տեղի կունենա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ խմբի նիստը

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ այսօր Մոսկվայում տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ ձևավորված աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր 2021թ. դեկտեմբերին։