Չինաստանը փորձում է օգնել Ռուսաստանին՝ աշխատելով չխախտել Արևմուտքի պատժամիջոցները

Չինաստանի իշխանությունները փորձում են օգնել Ռուսաստանին՝ չխախտելով արևմտյան պատժամիջոցները, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով Պեկինում կառավարական աղբյուրները։

Պարբերականը պնդում է, որ առնվազն երկու անգամ Մոսկվան ճնշում է գործադրել Պեկինի վրա՝ առաջարկելու տնտեսական աջակցության նոր ձևեր։ Բանակցություններին ծանոթ աղբյուրը կարծիքների փոխանակումը որակել է որպես «լարված»։

Աղբյուրներից մեկը հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ Ռուսաստանի պահանջները ներառում են փետրվարի 24-ի հատուկ գործողությունից առաջ ստանձնած «առևտրային պարտավորությունների» պահպանումը, ինչպես նաև ֆինանսական և տեխնոլոգիական աջակցություն, ինչի դեմ պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից:

Ռուսաստանը «զենք և զինամթերք» չի խնդրել, հաստատել են աղբյուրները, որոնք հրաժարվել են ճշտել, թե արդյոք խոսքը երկակի օգտագործման տեխնոլոգիանների մասին է:

Աղբյուրները բարդ են անվանում Չինաստանի դիրքորոշումը, որը ձգտում է օգնել իր կարևորագույն ռազմավարական գործընկերոջը։ Նրանց խոսքով՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանձնարարել է իր մերձավոր խորհրդականներին պարզել, թե ինչպես կարող են ֆինանսապես օգնել Ռուսաստանին, բայց առանց պատժամիջոցները խախտելու։