Արցախը Հայաստանի հետ բանակցում է ճանաչման շուրջ․ ԼՂՀ պետնախարար

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները բանակցություններ են վարում Երևանի հետ նրա ճանաչման շուրջ, սակայն առաջընթաց դեռ չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Բանակցություններ են տարվում Հայաստանի հետ, շփումներ են իրականացվում ԼՂ անկախության ճանաչման հարցով, սակայն ներկայումս այդ հարցում առաջընթաց դեռ չկա»,- նշել է Բեգլարյանը։

Նրա խոսքով, կարելի է պնդել, որ փաստացի Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև պահպանվում են հորիզոնական կապեր՝ որպես հավասարը հավասարի հետ։