Ծանրորդ Անդրանիկ Խաչատրյանը արծաթե փոքր մեդալ նվաճեց
Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան տղամարդկանց 89 կգ քաշային մարզիկները: Հայաստանից հանդես եկան երկու ծանրորդ:
Անդրանիկ Խաչատրյանը 365 կգ արդյունքով երկամարտում գրավեց 5-րդ տեղը: Նա պոկում վարժությունում բարձրացրեց 174 կգ ծանրություն և գրավեց 2-րդ տեղը` արժանանալով արծաթե փոքր մեդալի:
Մեր մյուս մասնակիցը` Վարդան Մանուկյանը, պոկում վարժությունում գրավեց 7-րդ տեղը` ցույց տալով 160 կգ արդյունք: Հրում վարժությունում նա չկարողացավ բարձրացնել 200 կգ ծանրաձողը և զրո ստացավ:
Այս քաշային կարգում հաղթեց իտալացի Անտոնիո Պիցոլատոն, որը երկամարտում գրանցեց 392 կգ (175+217) արդյունք: