«Գյումրեցի պապիկների» գործով մեղադրյալները կմնան կալանավորված. Վարդևանյան

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց «գյումրեցի պապիկների» գործով մեղադրյալներ Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի, Գևորգ Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Տեղեկությունը ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Արամ Վարդևանյանը։