Եթե ծանոթանաք աշխատությանը, ապա կնկատեք թե հայաստանյան ինչ ուժերի դեմ ինչ տրամադրվածություն ունեն թուրքերը․ Հովհաննիսյան

Պետական մակարդակով ինչ խորությամբ են մեզ ուսումնասիրում։ Հայ-թուրքական հարաբերությունների մասին թուրքական աշխատություն եմ ուսումնասիրում։ Աշխատությունը ՀՀ երեք նախագահների կառավարման ժամանակաշրջանի մասին է։ Կարմիրով շրջանակի մեջ եմ վերցրել այն հատվածը, որի մասին էլ ուզում եմ խոսել։ Պետք է խոստովանեմ, որ ես էլ չեմ իմացել մինչև 1998, մինչև 2008 թթ-ի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող երկրների քանակը։ Ըստ այս աշխատության, մինչև 1998թ․աշխարհում 8 երկիր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, իսկ 2008-ին դրանց թիվն հասել է 19-ի։ Այս աշխատությունը շատ հետաքրքիր է, և բացահայտում է Թուրքիայի իրական դեմքը։ Եթե ծանոթանաք աշխատությանը, ապա կնկատեք թե հայաստանյան ինչ ուժերի դեմ ինչ տրամադրվածություն ունեն, կարմիր գծով մշտապես անցնում է այն գիծը, որ ՀՀ-ին ազգային ուժեր, ծայրահեղ ազգայնական ուժեր պետք չեն․․․

Միլիոներ են ծախսում պետական մակարդակով մեզ ճանաչելու, մեր թույլ և ուժեղ կողմերը ուսումնասիրելու և առանց զենք մեզ հաղթելու համար․․․

 

Թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից