Չինական բանակը Թայվանի նեղուցում պատրաստվում է վատագույն սցենարին

Թայվանի նեղուցում լարվածության աճին զուգընթաց Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը զորավարժությունների ընթացքում կկիրառի հնարավոր վատագույն սցենարը, գրում է Global Times-ի չինական հրատարակչությունը։

«Ճապոնիան և Միացյալ Նահանգները դիտարկում են Թայվանի խնդրին ռազմական ճանապարհով միջամտելու ծրագրերը, ուստի Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը ավելի շատ զորավարժություններ կանցկացնի՝ հիմնվելով վատագույն սցենարին»,- ասել է չինացի ռազմական փորձագետը, որը ցանկացել է անանուն մնալ:

Հրապարակման աղբյուրը նշել է, որ վերջերս Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը երեք լայնածավալ վարժանքներ է անցկացրել Թայվան կղզու տարածքում, ինչը «հազվադեպ է եղել վերջին տարիներին»։

Ռազմական մեկ այլ փորձագետ Սուն Ջունպինը շեշտել է, որ այժմ չինական բանակը ոչ միայն նախազգուշացումներ է անում, այլև գործնականում նախապատրաստվում է ռազմական հակամարտությանը, որն այլևս անհնարին չի թվում։