Մենք՝ գիտակից և հայրենասեր քաղաքացիներս, պետք է ապացուցենք մեր թվաքանակով, որ կապիտուլյանտը մեր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ իշխանություն չունի

Վաղը, հունիսի 3-ին ԱԺ-ում կայանալու է արտահերթ նիստ, որի օրակարգում են լինելու, ըստ էության Հայաստանի և Արցախի ապագայի, քարտեզի վրա լինել-չլինելու հարցերը:

Իշխող մեծամասնությունն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու այդ նիստին, այդպիսով թույլ չտալով, որ քվորում ձևավորվի: Դե, իրենց կողմից այլ բան չէի սպասում, հատկապես այն փաստի ֆոնին, որ այս օրերին ոչ մի պետական բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ չհամարձակվեց ընդդիմության հարցին ուղիղ պատասխանել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ասում են, որ դա անելու իրավունք չունեն, քանի որ բանակցություններ են ընթանում:

Իսկ երբ այդ պահին դեռ ապագա կապիտուլյանտը գնաց ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բղավեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, բանակցություններ չէին ընթանո՞ւմ: Թե՞ այդ ժամանակ ձեր նեղ քաղաքական օրակարգում կար պատերազմ հրահրելը, ինչը և արվեց:

Ակնհայտ է, որ իշխող կապիտուլյանտն ու իր խ-ունտան վախենում են մասնակցել վաղվա արտահերթ նիստին, քանի որ վախենում են կարմիր գծեր քաշել Հայաստանի և ԱՐցախի պետական շահից ելնելով, նրանք ունեն մեկ օրակարգ՝ հանձնել թշնամուն ամեն ինչ, ինչ հնարավոր է ու հնարավորինս արագ, որպեսզի հանձնվածը ամրագրվի «խաղաղության պայմանագրով» և Հայաստանն այլևս երբեք հնարավորություն չունենա արդարություն պահանջել ոչ Ադրբեջանից ոչ էլ միջազգային հանրությունից:

Ինչի՞ համար եմ այսքան երկար գրում…

Սիրելի ընկերեր, հատկապես նրանք, ովքեր դեռ տանից են հետևում այս շարժմանը, վաղը վճռական օր է: Դուրս եկեք տանից, ժամը 16:00 եկեք Ֆրանսիայի Հրապարակ և արտահայտեք ձեր դիրքորոշումը: Ես ձեզ կոչ չեմ անում սատարել որևէ քաղաքական ուժին, ես ձեզ կոչ եմ անում կանգնել Հայաստանի և Արցախի կողքին և ձեր վճռական ներկայությամբ ցույց տալ դավադիր իշխանությանը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքով թշնամուն հարմար միջանցնքեր չեն կարող բացվել և Հայաստանը չի կարող ընկնել թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական վերահսկողության տակ:

Իհարկե, շատերդ կասեք, որ եթե ԱԺ կապիտուլյանտ մեծամասնությունը չներկայանա նիստին, քվորում չլինի, այդ նիստին ընդունված որևէ փաստաթուղթ ուժ չի ունենա: Այո, իրավացի եք:

Բայց մենք՝ գիտակից և հայրենասեր քաղաքացիներս, պետք է ապացուցենք մեր թվաքանակով, որ կապիտուլյանտը մեր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ իշխանություն չունի և մանդատ չունի մեր անունից որևէ հակահայկական փաստաթուղթ ստորագրել:

#stop_նիկոլ

Նատալի Սաղիյանի ֆեյսբուքյան էջից