Սուտն էլ պետք ա տրամաբանություն ունենա, թե չէ տպավորություն է ստեղծվում, որ հայտնվել ենք «Սուտասանը» հեքիաթում

Հանրապետականը ունի չաթեր, որոնց միջոցով իրենց անդամներին ուղղորդում են գրոհ կազմակերպել այս կամ այն կայքերի նկատմամբ։

Հա լավ, ախր տխմարությանն էլ աստիճան կա։

Գերագույն գլխավոր ֆեյքերը, որ չորս տարի համակարգչի ստեղնաշարի վրա ինքնահաստատվեցին, որ չորս տարի ֆեյքերով մեր հասարակության շրջանակներում սովորական դարձրին հայհոյելն ու բամբասելը, հիմա եկել, Հանրապետականին ասում են ֆեյք։

Հանրապետականները միշտ բաց, առանց դիմակների հատ առ հատ դեպքներիդ շպրտել են ինչ պետքա եղել, որովհետև մենք չենք վախենում ճշմարտությունը բարձրաձայնելուց, ի տարբերություն ֆեյքերի պոակով իշխանությունը պահողների։

Սուտն էլ պետքա տրամաբանություն ունենա, թե չէ տպավորություն է ստեղծվում, որ հայտնվել ենք «Սուտասանը» հեքիաթում.

«Ով նենց սուտ ասի, որ ասեմ սուտ է, թագավորությանս կեսը կտամ իրեն»։

Խաբել ա, չի տալու, հերիք ա ձեզ կոտորեք։

Համաժողովրդական շարժման ակտիվիստ Տաթև Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից