Պենտագոնը խոստացել է Ուկրաինային փոխանցել ուղղաթիռներ և HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգեր

Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության հաջորդ փաթեթը ներառում է, մասնավորապես, չորս Մի-17 ուղղաթիռ և չորս HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգեր: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հայտնել են Պենտագոնի մամուլի ծառայությունից։

Բացի այդ, փաթեթը ներառում է 1000 Javelin հակատանկային համակարգ, 6000 այլ հակատանկային զինատեսակներ, 15000 155 մմ տրամաչափի հրանոթներ, 15 բանակային մարտական մեքենաներ, տարբեր ռադարներ և պահեստամասեր։

Պենտագոնի մամուլի հաղորդագրության մեջ MLRS-ի թիվը չի նշվում, սակայն հետո գերատեսչության փոխղեկավար Քոլին Քալն լրագրողներին ասել է, որ խոսքը չորս համակարգի մասին է։ Նա հավելել է, որ ուկրաինացի զինվորականներին այդ համակարգերի օգտագործման ուսուցման համար կպահանջվի երեք շաբաթ: