Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կարող է հասնել մեկ միլիարդ դոլարի

«Խանե Մելլաթ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը երեկ հանդիպել է Իսլամական խորհրդարանի միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Քազեմ Շաֆայիի հետ։

Գոհունակություն հայտնելով Արսեն Ավագյանի՝ Թեհրանում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ և ընդգծելով Երևանի ու Թեհրանի միջև զարգացող հարաբերությունները, Քազեմ Շաֆային հավելել է. «Տարածաշրջանային և միջազգային պայմանները պահանջում են, որ մենք՝ որպես երկու բարեկամ երկրներ, շարունակական խորհրդակցություններ ունենանք տնտեսական հարաբերությունների մակարդակի բարելավման շուրջ  և փորձենք երկկողմ առևտրի  ծավալը հասցնել ավելի քան մեկ միլիարդ դոլարի»։

Կարևորելով տարածաշրջանում խաղաղության և  կայունության հաստատումը, Շաֆային նշել է. «Հուսով ենք, որ առկա տարաձայնությունները կլուծվեն տարածաշրջանի երկրների միջև ընդհանուր փոխըմբռնմամբ և միջազգային իրավունքի սկզբունքները հարգելով»:

Նշելով, որ Իրանն աջակցում է  Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, Շաֆային ասել է. «Երկու երկրները պատմական դժվարին ժամանակաշրջաններում եղել են իրար կողքի և այդ ընթացքը շարունակվեու է»:  երկու երկրների պաշտոնյաների միջև այս մոտեցումը շարունակվելու է»։

Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը, գոհունակություն հայտնելով հանդիպման կլապակցությամբ, կարևորել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների պատմական անցյալկը, նշելով. «Իրանը Հայաստանի համար ոչ միայն բարեկամ և եղբայրական երկիր է, այլև տարածաշրջանի կարևոր և ազդեցիկ երկիր»:

Ողջունելով երկրում խորհրդարանական համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, նա հավելել է. «Իսլամական խորհրդրանում իրանահայ պատգամավորների ներկայությունը վկայում է երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների խորության մասին, ինչը կարող է կարևոր դեր խաղալ երկու երկրների միջև տարբեր, հատկապես՝ խորհրդարանական և տնտեսական ոլորտներում, համագործակցության ամրապնդման գործում»։

Դեսպան Ավագյանն ասել է. «Շնորհակալ եմ Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու, ինչպես նաև հարևան երկրների սահմանները չփոփոխվելու վերաբերյալ դիրքորոշման  համար: Իրանը մեզ մշտապես օգնել է դժվար պայմաններում»: