Երեք բանկեր միացել են թոշակառուներին 10 տոկոս վերադարձնելու ծրագրին

Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է թոշակառուներին անկանխկիկ գնումներ կատարելիս մինչև 10 տոկոսի վերադարձի՝ իշխանությունների նախաձեռնությանը։
Նրա խոսքով. «Շուրջ 560 հազար թոշակառուներից 390 հազարը արդեն բանկային քարտերով են ստանում իրենց կենսաթոշակները»։
Նախարարը նաև նշեց, որ արդեն 3 բանկ միացել է ծրագրին. ««Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը» և «Հայբիզնեսբանկը» միացել են ծրագրին, ըստ որի՝ կենսաթոշակային քարտերով անկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները հետվճար կստանան»: