Թուրքիային այլևս չեն նույնացնի «հնդկահավի» հետ՝ ՄԱԿ-ը փոխեց երկրի անունը

ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի խնդրանքը՝ փոխել հանրապետության անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Republic of Turkey-ն (Թուրքիայի Հանրապետություն) վերանվանվել է Republic of Türkiye»,- ասել է Դյուժարիկը։ Նրա խոսքով՝ փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի իշխանությունների դիմումից անմիջապես հետո։

Երկրի անվան կարճ տարբերակն այժմ Turkey-ի (Թըրքի) փոխարեն կդառնա Türkiye`Թյուրքիե: Թուրքիայի տեղը այբբենական կարգով չի փոխվի, հավելել է Դյուժարիկը։
Այսպիսով, Թուրքիան հրաժարվեց «հնդկահավի» կամ «հիմար մարդու» հետ նույնացումներից։

Ինչպես պարզաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի անվան ուղղագրության փոփոխությունն ընդունվել է որպես Անկարայի քայլերի մի մաս, որոնք ուղղված են «միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը»։