Էլ ինչպե՞ս ասեմ, որ թշնամին խորանում է մեր տան մեջ․ Հոխիկյան

Նկարում ես եմ՝ 2022թ․ մայիսի 30-ին, Արցախի Մեծ Շեն գյուղում, իմ թիկունքում աշխատող տեխնիկայի վարորդը թուրք է, որը Ադրբեջանի ենթակայության տակ ճանապարհ է սարքում հայերի համար։ Այդ ճանապարհը մեկ ամիս անց փոխարինելու է Բերձորի (Լաչինի) գործող ճանապարհին, եթե մենք շարունակենք քնած մնալ։
Ես չգիտեմ, էլ ինչպե՞ս աղաղակեմ, որ մարդիկ զարթնեն։ Ժողովուրդ, Ազգ, Էթնոս, Ցեղ։ Էլ ինչպե՞ս ասեմ, որ թշնամին խորանում է մեր տան մեջ։ Եթե հիմա մնանք այսպես իներտ ու պասիվ, ապա օրեր անց կզարթնենք առանց Բերձորի։ Ես չեմ ուզում այդ ժամանակ ձեզնից լսել, թե՝ էս տղան ասում էր, չլսեցինք․․․
8-9 ամիս խոսում եմ Բերձորի մասին, ոչ մի արձագանք։

Սիրելի հայրենակիցներ, մենք ժամանակ չունենք, սխալվելու իրավունք էլ չունենք, քաղաքական նպատակներով նոր տարածքներ կորցնելու իրավունք էլ չունենք։ Բերձորը հիմա մենք պետք է դարձնենք նաև հանրահավաքների քաղաքական օրակարգ, ու եթե կարողանանք պահել Բերձորը, ապա դա կլինի մեծ հաղթանակ։

 

Նաիրի Հոխիկյան