Կասկածները խորանում են, որ կապկի ծաղկի նոր վիրուսն էլի այն դժոխածինների հորինածն է

Եթե վարակն ​​անցնում է մարդկային պոպուլյացիային, ապա սա արդեն շատ տագնապալի բան է

 

Կապկի ծաղիկը, երեկվա դրությամբ, արդեն հաստատվել է ավելի քան 20 եվրոպական երկրում։ Հիվանդությունը գրանցվել է նաև ԱՄՆ-ում, այդ թվում՝ Կալիֆոռնիայի, Վաշինգտոնի և Նյու Յորքի բնակիչների մոտ, Կանադայում, Ավստրալիայում: Ընդամենը մեկ շաբաթ առաջ հիվանդությունը եվրոպական ընդամենը 9 երկրում էր արձանագրված:

Կապկի ծաղկով հիվանդների քանակն աշխարհում արդեն հարյուրավորների կարգի է, արձանագրվել են նաև մահվան բազմաթիվ դեպքեր: Տարբեր աշխարհամասերում և երկրներում վարակի կտրուկ և արագ տարածումը, բնականաբար, չի կարող անհանգստության տեղիք չտալ:

Բրիտանական հանրային առողջապահության գործակալության (UKHSA) տեղեկացմամբ, միայն Անգլիայում մայիսի 7-ից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը մայիսի 26-ի դրությամբ հասել է 101-ի, իսկ Մեծ Բրիտանիայում` 106-ի: Ըստ հաղորդագրության, UKHSA-ը ձեռք է բերել ծաղկի դեմ ավելի քան 20 000 չափաբաժին պատվաստանյութ (կոչվում է «Imvanex», մատակարարվում է «Bavaria Nordic»-ի կողմից) և այն առաջարկում է այն անձանց, որոնք շփումներ են ունեցել կապկի ծաղկով հիվանդների հետ` նվազեցնելու սիմպտոմատիկ վարակի և հիվանդության ծանր ընթացքի վտանգը:

Վարակի փոխանցման այլ ուղիներից բացի, մարդկանց միջև վարակը, ինչպես նշվում է, փոխանցվում է նաև անձնական երկարատև շփման ժամանակ օդակաթիլային ճանապարհով: Այնուհանդերձ, «РИА Новости»-ին մայիսի 30-ին տեղեկացրել է, որ մասնագետներին դեռ ամբողջությամբ պարզ չեն վարակի տարածման ուղիները։

«Lenta.Ru»-ն շուրջ մեկ շաբաթ առաջ հղում կատարելով «Reuters»-ին, տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պարտադիր չի համարում կապկի ծաղկի դեմ բնակչության հրատապ զանգվածային պատվաստումը: Այս մասին ասել է կազմակերպության ներկայացուցիչ Ռիչարդ Պիբոդին։ Դա այժմ, իսկ հետո՞… Ի դեպ, Ֆրանսիան արդեն պաշտոնապես սկսել է կապկի ծաղկի դեմ պատվաստումը: Այն պարտադիր չէ, առայժմ…

Քանի որ ճանաչում ենք ԱՀԿ-ին, ինչպես նաև նրա ետևում կանգնած ուժերին, վերոնշյալ հայտարարությամբ չենք կարող հանգստանալ: Ժամանակը ցույց կտա` իզո՞ւր էր մեր այս մտավախությունը, թե ոչ: Ուշադրություն դարձրեք հետևյալին. ԱՀԿ ներկայացուցչի հիշյալ հայտարարությունից մեկ շաբաթ անց ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն ասել է` ԱՀԿ-ն չգիտի՝ արդյոք կազմակերպությունը կկարողանա՞ կանխել այս հիվանդության բռնկումը…

«Մենք դեռ չգիտենք՝ կարո՞ղ ենք ամբողջությամբ զսպել հիվանդության տարածումը,- ըստ ԱՀԿ մամուլի ծառայության, ասել է Կլյուգեն:- Դա անելու համար մեզ անհրաժեշտ է շփումների զգալի և հրատապ կրճատում՝ հստակ հաղորդակցության, համայնքի կողմից ղեկավարվող գործողությունների, վարակի շրջանում հիվանդների մեկուսացման, ինչպես նաև բոլոր շփումների արդյունավետ հետագծման և մոնիտորինգի միջոցով»:

Ըստ մասնագետների, աշխարհում ակտիվ տարածման պատճառով կապկի ծաղիկը կարող է հասնել նաև Ռուսաստանի Դաշնություն, սակայն այն չի հասնի համաճարակի մասշտաբների:

Այնուամենայնիվ, «Ռոսպոտրեբնադզորը», ինչպես գերատեսչության մամուլի ծառայությունն է հաղորդել, իր 20 կազմակերպությունների հիման վրա կազմակերպում է Ռուսաստանում կապկի ծաղկով վարակման հնարավոր դեպքերի նախնական ախտորոշումը «Вектор-ПЦРрв-ВОО» թեստային համակարգի միջոցով: Մարզերը կստանան թեստերի 1000  լրակազմ՝ կապկի ծաղկի հնարավոր դեպքերը հայտնաբերելու համար: Մարզերում թեստավորումը հնարավորություն կտա PCR մեթոդով իրականացնել 100000 հետազոտություն։ «Ռոսպոտրեբնադզորն» արդեն ուժեղացրել է սանիտարահիգիենիկ և կարանտինային միջոցառումները սահմանին:

RTVI-ի հետ զրուցած մասնագետները կարծում են, որ կապկի ծաղկի վարակի կանխարգելման հարցը կարևոր է:

Սա լուրջ խնդիր է,- ասել է Ռուսաստանի Դաշնության նախկին գլխավոր սանիտարական բժիշկ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն:- Կապկի ծաղիկ հանդիպել է, բայց կենդանիների միջև: Եթե ​​այն անցնում է մարդկային պոպուլյացիային, ապա սա արդեն շատ տագնապալի բան է»։

Այս թեմայով վերջերս հրապարակված մեր հոդվածներից մեկում  նշել էինք, որ հարցեր են առաջանում, մասնավորապես, ներկայումս արագորեն տարածվող վիրուսը 1970թ. հայտնաբերված կապկի ծաղկի վիրուսի ավելի բարձր վարակելիություն ունեցող տարբերակը չէ՞ արդյոք` ստացված ԱՄՆ-ի կամ Պենտագոնի ֆինանսավորմամբ, ուղղորդմամբ, համակարգմամբ, ամերիկյան մասնագետների ներգրավմամբ աշխարհի տարբեր երկրներում գործող կենսալաբորատորիաներից որևէ մեկում վիուսի գենոմի արհեստական փոփոխությամբ:

Եվս մեկ հարց. հայտնի ուժերը նոր կորոնավիրուսի արհեստական ստեղծումից ու տարածումից հետո արդյոք չե՞ն անցել մեկ այլ կենսաբանական զենքի կիրառման, մարդկության դեմ կենսաբանական պատերազմի նոր փուլի, որի սուր սլաքը կարող է ուղղված լինել Ռուսաստանի և Չինաստանի դեմ:

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովն անցած ուրբաթ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, մասնավորապես ասել է, որ ամերիկյան կենսալաբորատորիաների մի ամբողջ ցանց է «ձգվել» Ռուսաստանի շուրջ, և նման իրավիճակ է նաև Չինաստանի հետ սահմաններին։

Ռուս դիվանագետին խնդրել են մեկնաբանել կենսաբանական զենքի տարածման արգելքը խախտելու առնչությամբ ԱՄՆ-ի դեմ ուղղված մեղադրանքները հերքելու ամերիկյան ԶԼՄ-ների շարունակական փորձերը:

«Հասարակ ամերիկացիները չպետք է դառնան քարոզչության զոհ,- ասել է Անտոնովը:- Միջազգային հանրությունն իրավունք ունի իմանալու իրերի իրական վիճակը: ԱՄՆ-ի կենսալաբորատորիաների մի ամբողջ ցանց է «ձգվել» Ռուսաստանի շուրջ։ Նմանատիպ իրավիճակ է Չինաստանի հետ սահմանին։ Այժմ մեր պաշտպանության նախարարությանը հաջողվել է բացահայտել Աֆրիկյան մայրցամաքում բազմաթիվ գիտահետազոտական ​​կենտրոնների առկայության փաստեր»:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցի համաձայն՝ կապիկների հարուցչի արևմտաաֆրիկյան շտամի տեղափոխումը տեղի է ունեցել Նիգերիայից` ևս մեկ պետությունից, որի տարածքում Միացյալ Նահանգները տեղակայել է իր կենսաբանական ենթակառուցվածքը,- ավելի վաղ ասել էր ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական (ՃՔԿ) պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ- լեյտենանտ Իգոր Կիրիլովը։- Ըստ առկա տեղեկատվության, Նիգերիայում Վաշինգտոնի կողմից վերահսկվող առնվազն չորս կենսաբանական լաբորատորիա կա»:

Կապկի ջրծաղիկի սկզբնական ախտանշաններից են բարձր ջերմությունը, տենդը, գլխացավը, մկանային ցավը, մեջքի ցավը, այտուցված ավշային հանգույցները, դողը և հյուծվածությունը: Կարող է զարգանալ ցան, որը նման է բծերի և հաճախ սկսվում է դեմքի վրա, այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։ Ցանը, որը կարող է ցավոտ լինել կամ առաջացնել քոր, փոխվում է և անցնում տարբեր փուլերով, վերածվում պղպջակների, մինչև վերջապես կեղանքի, կաշվե թեփի ձևավորումը, որը հետագայում թափվում է։ Կապկի ծաղկի ինկուբացիոն (գաղտնի) շրջանը ամենից հաճախ 6-ից 16 օր է, բայց կարող է նաև տատանվել 5- 21 օր:

Վիրուսի տարածումը կարող է զսպվել, եթե մի շարք պահանջներ պահպանվեն: Ըստ փորձագետների, դրանցից են միմյանց չհամբուրելը, անվտանգ սեռական վարքագիծը, հիգիենան, ձեռքերի հաճախակի լվացումը։

 

Արթուր Հովհաննիսյան