«Պայքարելու ենք մինչև վերջը» լոկ խոսքեր չեն․ Սայաթ Շիրինյան

Շարժումը «դադար» կվերցնի։

Եթե ազգային ազատագրական շարժման մեկնարկի, ընթացքի վերաբերյալ բոլոր «անմեղ» չարախոսները, չարակամները, չարամիտները դադարեցնեին իրենց ներքին չարությունը և միանային մեզ, ապա արդեն նիկոլախտը վերացրած կլինեինք։

Անպտուղ բանբասանքներով, չհիմնավորված, չփաստարկված քննադատություններով մի զբաղվեք, այլ փորձեք օգտակար լինել։

Մենք հաղթանակից բացի այլընտրանք չունենք, մնացած բոլոր տարբերակները՝ ստորացում ու ստրկացում է։

«Պայքարելու ենք մինչև վերջը» լոկ խոսքեր չեն, դա գործողություններով է արդեն ապացուցվում, դա սկզբունքի, տեսակի, համոզմունքի, արժանապատվության, ինքնասիրության դրսևորում է, որը անպայմանորեն կունենա դրական վերջաբան՝ թրքահպատակների հեռացում։

 

«Հայաստան» դաշինքի անդամ  Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան էջից