Ամերիկացիները Զելենսկուն սրիկա են անվանել

Ամերիկյան The American Conservative պարբերականի ընթերցողները արձագանքել են մեկնաբան Ռոդ Դրեյերի հոդվածին, որում նա փորձում է պարզել, թե որն է Վլադիմիր Զելենսկու տեսակը, որին արևմտյան շատ լրատվամիջոցներ «հերոս» են անվանել:

Հրապարակման հեղինակի կարծիքով՝ Զելենսկին ոչնչով ավելի լավը չէ, քան նախկին առաջնորդ Պյոտր Պորոշենկոն, որին նա հաղթել է կոռուպցիայի դեմ պայքարելու խոստումներով։

«2019 թվականին դերասան Վլադիմիր Զելենսկին ներխուժեց երկրի քաղաքական կյանք և ստանձնեց նախագահի պաշտոնը վերնախավի՝ հատկապես նախորդ առաջնորդների դեմ հասարակական զայրույթի ալիքով, որոնք իրենց հարստությունը գաղտնի հաշիվների միջոցով տեղափոխել էին արտասահման: Զելենսկին և նրա մերձավոր շրջապատն ունեն իրենց օֆշորային ցանցերը»,- ասվում է հոդվածում։

The American Conservative-ի ընթերցողները իրենց կարծիքն են հայտնել նյութի մեկնաբանություններում։

«Զելենսկին սրիկա է, նրան պետք է դատել»,- գրել է ընթերցողներից մեկը:

«Նա դերասան է, ուստի նա պարզապես կարդում է իր տողերը», – կարծում է մեկ ուրիշը:

«Այո, արևելաեվրոպական օլիգարխները մերի (ամերիկացու-Խմբ.) համեմատ շատ փոքր են»,- նշել է մեկ այլ օգտատեր։