Ֆրանսիացիներին անհանգստացրել է ռուսական նավթի նկատմամբ ԵՄ էմբարգոն

Այն բանից հետո, երբ ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում է, ի թիվս այլ բաների, Ռուսաստանից նավթի ներկրման վրա աստիճանական էմբարգոյի սահմանումը, ֆրանսիացիներին անհանգստացնում է վառելիքի գների բարձրացման վտանգը, ասվում է France 2 հեռուստաալիքի սյուժեում։

Արգելքը կազդի ծովով մատակարարումների վրա, իսկ «Դրուժբա» խողովակաշարով եկող նավթը սահմանափակումների ենթակա չէ։ Միաժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ մինչև տարեվերջ ԵՄ-ն իրականում 90 տոկոսով կնվազեցնի ռուսական նավթի ներկրումը։

«Հակառուսական պատժամիջոցների այս վեցերորդ փաթեթը հարվածելու է գնողունակությանը, ֆրանսիացիներն արդեն պատրաստվում են»,- նշում է հեռուստաալիքը։

Ֆրանսիացիները հեռուստատեսությամբ մտահոգություն են հայտնել բենզինի գնի հետագա բարձրացման վտանգի առնչությամբ։ Այսպես, տեղի վարորդներից մեկը գազալցակայանում լիցքավորվելուց հետո ասել է, որ բոլորովին գոհ չէ վառելիքի թանկացման հեռանկարից։