Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակիցները դրամական պարգևներ են ստացել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մայիսի 28-ի առիթով խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներին դրամական միանվագ պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1. Հանրապետության տոնի առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»: