Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանական որոշ ուժերի հետ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանում ներկայացված «Կանաչների կուսակցություն» և «Ընկերվարական /սոցիալիստական/ ԷՏԷՔ կուսակցություն» խմբակցությունների պատգամավորների հետ։
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել է հարցերի լայն շրջանակ։Պատվիրակության անդամները պատասխանել են խորհրդարանականներին հուզող հարցերին։
Ընկերվարական ԷՏԷՔ կուսակցության պատգամավոր Անդրեաս Ապոստոլուն վերջերս ընդգրկվել է «Կիպրոս-Արցախ» բարեկամական շրջանակի կազմում։ Պատգամավորի այդ որոշումը ողջունել են Հայ դատի հանձնախումբը և արցախյան պատվիրակության անդամները։