Վերջերս մեզանում տարածվել է գրավոր և խոսքային, ըստ իս, արատավոր մի կաղապար․ Արցախի Հանրապետությունը կոչել «Լեռնային Ղարաբաղ»

Վերջերս մեզանում տարածվել է գրավոր և խոսքային, ըստ իս, արատավոր մի կաղապար․ Արցախի Հանրապետությունը կոչել «Լեռնային Ղարաբաղ»։

Նկատեք՝ դա անում են ոչ միայն քաղաքական գործիչները կամ իշխանավորները, որոնք կարող են ինչ-ինչ «դիվանագիտական» պատրվակներ բերել, այլ նաև սովորական մարդիկ, սոցիալական ցանցերի օգտատերեր, հանրային կարծիքի առաջնորդներ, վերլուծաբաններ և այլք, որոնք կաշկանդված չեն և չեն կարող լինել և ոչ մի պաշտոնական իբր «կոռեկտության» հանգամանքով։

Եվ այս ամենն այն խորապատկերին, երբ Բաքվի բռնապետական վարչախմբի պաշտոնական հաղորդագրություններում և այլ տեքստերում նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքները հորջորջվում են ինչ-որ բարբարոսական աղճատումներով և օտարոտի աշխարհագրական անվանումներով։

Հետևաբար, պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ նույնիսկ Արցախի Հանրապետության անվանման հարցում մեզանում չպետք է լինի որևէ տխրահռչակ «նշաձողի իջեցում», քանզի հայկական երկրորդ հանրապետության առկայությունը փաստ է՝ խարսխված հենց Արցախի Հանրապետությունում ապրող հայության անկոտրում կամքի և պատմական վճռի վրա։

 

Իրանագետ Վարդան Ոսկանյան