Շատ լավ կլիներ, որ «հայկական» առաջին արբանյակը օդաչուավոր թռիչք կատարեր, նրա միակ տիեզերագնացը լիներ Նիկոլը, գնար ու հետ չգար

Թե այնտեղ նրան Աստվա՞ծ կդիմավորեր, թե Սատանան, թերևս բոլորիս է պարզ

 

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան…». սա Նիկոլ անհողի հայտարարությունն է կառավարության մայիսի 26-ի նիստին:

Նախ, դժվար է այս պետությունն այլևս Հայաստանի կոչել, երբ երկրում արդեն թուրքն է իշխում, թելադրում իր կամքը, երբ երկրի բարձրագույն իշխանությունը բացահայտորեն գործում է ի վնաս այս երկրի ազգային անվտանգության, և ի շահ Ադրբեջանի և Թուրքիայի, սպասարկում նրանց պետական շահերը: Հայերիս պատկանող պետությունը չի կարող այսպիսին լինել, ուրեմն այն խլված է մեզանից, զավթված, և ազատագրելու միայն մի ճանապարհ կա` սրբազան ազգային- ազատագրական պայքար…

Նիկոլի հերթական ստերից է այս պետությունը հանրապետություն, այսինքն` հանրության պետություն անվանելը: Ո՛չ, այն արդեն տևական ժամանակ ոստիկանական բռնապետություն է, այսինքն` թուրքի ոստիկանական բռնապետություն:

Չգիտեմ` «Հայաստանի Հանրապետությունը» տիեզերք «իր» արբանյակի արձակմամբ թևակոխո՞ւմ է, արդյոք տիեզերական գործունեության դարաշրջան, բայց կասկած չունեմ, որ դրանով, ավելի ճիշտ, նաև դրանով թևակոխում է իր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի Դաշնության նկատմամբ տիեզերական դավաճանության դարաշրջան: Չգիտես ինչու «Urdaneta» անվանված (ժամանակավոր անվանումն է, հետագայում վերանվանվելու է «Armsat 1») «հայկական» արբանյակը տիեզերք է արձակվել ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «SpaceX» ընկերության «Falcon 9» հրթիռով, արբանյակի արձակումը պատվիրվել է «SpaceX»-ին, իհարկե, համապատասխան ու բավական մեծ վճարի դիմաց:

Բնականաբար, հարց է առաջանում` «հայկական» արբանյակի արձակումն ինչո՞ւ չի իրականացվել ՌԴ տիեզերակայաններից որևէ մեկից, Ռուսաստանի համապատասխան տանող հրթիռներից որևէ մեկով, ի՞նչ է, ՌԴ թիվ 1 թշնամին` Միացյալ Նահանգնե՞րն է «Հայաստանի Հանրապետության» ռազմավարական դաշնակիցը, թե Ռուսաստանի Դաշնությունը…

Հիշեցնենք, որ ռուսական հրթիռներն այնքան հուսալի են ու լավը, որ նույնիսկ Արևմուտքը մինչև վերջերս, մինչև Ռուսաստանի հետ հարաբերությունների սրվելը, օգտվում էր դրանց ծառայությունից: Իր դեմ պատժամիջոցների և, ընդհանրապես, թշնամական գործողությունների պատճառով Ռուսաստանն Արևմուտքին, օրինակ, Մեծ Բրիտանիային զրկեց իր հրթիռներից օգտվելու հնարավորությունից, դադարեցրեց ԱՄՆ-ին տիեզերական հրթիռների շարժիչների վաճառքը:

Մեր թշնամուն ծառայող կամ նրա հետ հանցավոր համագործակցության մեջ գտնվող իշխող վարչախմբից որևէ մեկը կհամարձակվի՞ ասել, թե «հայկական» արբանյակի արձակումն ամերիկյան ընկերությանն է պատվիրվել «Ռոսկոսմոս»-ի կողմից ավելի մեծ գումար է պահանջելու պատճառով: Եթե այո, ապա թող նկատի ունենա, որ այդ դեպքում պահանջվելու է թվերի, փաստերի հրապարակում ու տվյալ պատճառաբանության ապացուցում, նաև ավելի մեծ գումար պահանջելու պատճառի նշում:

Եվ եթե «Ռոսկոսմոս»-ը նույնիսկ ավելի մեծ գումար է պահանջել, ապա շատ էլ ճիշտ է արել. իրեն հարգող ո՞ր պետությունն այդպես չէր վարվի, եթե դիմացինը, այն էլ` ռազմավարական դաշնակից կոչված, ոչ թե իրեն է վստահում ու պատվիրում արբանյակի պատրաստումը, վճարում դրա դիմաց, այլ իր թիվ 1 թշնամի երկրի խամաճիկ պետությանը, տվյալ դեպքում` Ռուսաստանի թշնամի ԱՄՆ-ի խամաճիկ և ՆԱՏՕ-ի անդամ Իսպանիային, ավելի որոշակի` իսպանական «Satlantis» («Սատլանտիս») ընկերությանը: Առանձնապես չենք զարմանա, եթե հետագայում պարզվի, որ նշված ընկերության մասնագիտական թիմում ընդգրկված են նաև ամերիկացիներ, կամ «Satlantis»-ի ետևում կանգնած է ՆԱՍԱ-ն:

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Ռուսաստանն արբանյակաշինության, տիեզերանավաշինության ոլորտում աշխարհի առաջատարներից մեկն է և երկրի առաջին արհեստական արբանյակն արձակած պետության իրավահաջորդն ու գիտատեխնիկական ավանդույթների շարունակողը:

«2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22:35-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին առաջին տիեզերական արբանյակը»,- կառավարության մայիսի 26-ի նիստին ասաց Նիկոլը:

«2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22:35-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին առաջին տիեզերական արբանյակը»,- կառավարության մայիսի 26-ի նիստին ասաց Նիկոլը և քիչ անց հավելեց` «Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել. սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան…»:

Այն, ինչով պարծեցավ, հպարտացավ Նիկոլը, նման է կադրային փոփոխություններով և այլ կերպ Հայոց բանակը թշվառ վիճակի հասցնելուն զուգահեռ, մեր զիվորներին ելակով կերակրելուն, որն արվեց Քառասունչորսօրյա պատերազմում պետական դավաճանությունից ու զինվորներին մահվան երախն ուղարկելուց առաջ: Նման է առանց «օդ- օդ» դասի հրթիռների, «Սու-30 ՍՄ» թանկարժեք, բայց գրեթե անպիտան կործանիչները գնելուն:

Հայերիցս որևէ մեկը երաշխիք ունի՞, որ Ադրբեջանը մեր դեմ նոր պատերազմ չի սանձազերծի: Իհարկե՛ ոչ: Բա այդ դեպքում ՌԴ-ից «Բայրաքթար» խոցելու միջոցներ կամ այլ հույժ անհրաժեշտ զինատեսակներ գնելու փոխարեն, Նիկոլն ու նիկոլենք ինչո՞ւ են միլիոնավոր դոլարներ ծախսել և ծախսելու արբանյակի ստեղծումը «Satlantis»-ին, տիեզերք արձակումն էլ «SpaceX» ընկերությանը պատվիրելու, հիշյալ արբանյակի շահագործման և, ընդհանրապես, «հայկական» արբանյակի ծրագրի իրականացման համար (ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, ծրագրի արժեքը կազմել է մոտ 5 մլն դոլար, սակայն հնարավոր է, որ այն իրականում ավելին լինի): Մի առիթով գրել եմ, որ Նիկոլի դավաճանությունը սողացող բնույթ ունի, պատերազմից հետո էլ է շարունակվում:

Նիկոլապաշտներին, զոմբիներին և միամիտներին հիասթափեցնենք` արբանյակը ռազմական չէ, մինչդեռ Ադրբեջանն ունի ռազմական արբանյակ, որը թշնամու համար շատ մեծ ու կարևոր դեր է կատարել Քառասունչորսօրյա պատերազմում:

Շատ լավ կլիներ, որ «հայկական» առաջին արբանյակը օդաչուավոր թռիչք կատարեր, նրա միակ տիեզերագնացը լիներ Նիկոլը, գնար ու հետ չգար: Թե այնտեղ նրան Աստվա՞ծ կդիմավորեր, թե Սատանան, թերևս բոլորիս է պարզ ու մեկնաբանության կարիք չունի:

 

Արթուր Հովհաննիսյան