Փաշինյանը հրամայում է, բերետավորը՝ կատարում, ալիևը՝ հրճվում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

Անդրանիկ Հովհաննիսյանի հետ անդրադարձ է կատարվել․

  • «Դիմադրություն» շարժման քաղաքական հնարավորություններին, գործողություններին և հնարավոր զարգացումներին
  • Նիկոլ Փաշինյանի վարած հայակործան քաղաքականությանը,
  • Ռուսաստան-Արևմուտք պատերազմին, որը արդեն երեք ամսից ավելի ընթանում է Ուկրաինայի տարածքում։

Փորձագետի հետ զուգահեռներ անցկացրինք ռուս-ուկրաինական պատերազմի և Արցախի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական նկրտումների միջև։

Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքով՝ աշխարհակարգը փոխվում է, և այսօր, ցավոք, Հայաստանը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել՝ Արցախի և Հայաստանի հարցում հնարավորինս քիչ կորուստներով հանգուցալուծման հասնելու համար։ Ալիևի հետ համագործակցությունը տարբեր հարթակներում և կենտրոնների միջնորդությամբ հղի է նոր՝ ավելի կործանարար պատերազմի վտանգներով։

Մանրամասները՝ տեսանյութում