Տրամադրված եմ մանդատներից զրկելու հարցով դիմել ԱԺ խորհրդին․ ասել է Ալեն Սիմոնյանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների բացակայություններին, նշելով, որ տրամադրված է ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով դիմել Ազգային ժողովի խորհրդին։

«Ընդհանուր առմամբ՝ որոշում չկա։ Ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին։ Կարծում եմ, որ չի կարելի երբ ուզենալ՝ գալ նիստի, երբ ուզենալ՝ չգալ»։

Անդրադառնալով Արցախի խնդրին՝ նա ասել է. «Ես չեմ դժվարանում ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ես ասում եմ, որ չեմ ասելու, որովհետև դա նշանակում է բանակցությունների ընթացքում ինչ-որ գիծ դնել։ Ամեն րոպե իրավիճակ է փոխվում և բանակցություններն ամեն րոպե իրավիճակ են փոխում»։

Լրագրողը հիշեցնելով, որ 2018-ին Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը, որ Աղդամն իրենց հայրենիքն է, հարցրեց՝ այսօ՞ր էլ ԱԺ նախագահն այդ կարծիքին է:

«Կարսն էլ ինչ-որ մի չափով իմ հայրենիքն է, քանի որ իմ տատերը, պապերը Կարսից են»,-հայտնեց Սիմոնյանը հորդորելով ժամանակին իր ֆեյսբուքյան գրառումը չկապել ներկա իրողության հետ:

Հարցին, որ եթե Աղդամն Ալեն Սիմոնյանի հայրենիքն է, ինչո՞ւ չի գնում այնտեղ ապրելու:
«Սա արդեն հարցազրույց չէ, այլ լկտիություն է, դուք լկտի եք ձեզ պահում, ես ձեր հարցերին չեմ պատասխանելու»,-արձագանքեց ԱԺ նախագահը: