ԱՄՆ-ում Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ անվանել են «ռազմավարական մղձավանջ»

Ռուսաստանի հետ Ֆինլանդիայի ընդլայնված սահմանը ՆԱՏՕ-ի համար կդառնա «ռազմավարական մղձավանջ», գրել է Սկոուկրոֆտի անվան ռազմավարության և անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Էմմա Էշֆորդը «Բլումբերգում»:

Ինչպես գրում է հեղինակը, Ռուսաստանին վնասելու համար ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ղեկավարները հաշվի չեն առնում նոր երկրներին միանալու ծախսերը։ Նրա կարծիքով, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դեռևս որոշակի ռազմավարական օգուտներ է խոստանում Բալթիկ ծովի նկատմամբ վերահսկողության ուժեղացման շնորհիվ, մինչդեռ Ֆինլանդիայի տարածքը «ռազմավարական մղձավանջ» է Ռուսաստանի հետ ավելի քան 1,3 հազար կիլոմետր երկարությամբ սահմանի պատճառով:

Ըստ Էշֆորդի՝ նախքան Ստոկհոլմի և Հելսինկիի հայտերը հաստատելը, քաղաքական գործիչները պետք է նայեն ամբողջական ռազմավարական պատկերին և մտածեն՝ արդյո՞ք այդ քայլը կուժեղացնի դաշինքը, թե՝ ոչ: