Եվրոպական խորհուրդը պատրաստ է Ուկրաինային տրամադրել ինը միլիարդ եվրո, հայտարարել է Միշելը

Բրյուսելի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների համաձայն՝ ԵՄ երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել լրացուցիչ ինը միլիարդ եվրո տրամադրել Ուկրաինային օգնելու համար, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջարկել էր Ուկրաինային լրացուցիչ ինը միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն տրամադրել։

«Եվրոպական խորհուրդը կշարունակի օգնել Ուկրաինային… Եվրոպական խորհուրդը պատրաստ է Ուկրաինային տրամադրել ինը միլիարդ եվրո»,- «Թվիթերում» գրել է Միշելը: