Թուրքիայի և ԵՄ-ի միջև կանցկացվի «Քաղաքական երկխոսության» նիստ

Մայիսի 31-ին քաղաքական ղեկավարների մակարդակով Անկարայում կկայանա Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև «Քաղաքական երկխոսության» նիստը։ Այդ մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը։ Գրում է «Էրմանիհաբերը»:

Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ նիստին Թուրքիայի պատվիրակությունը գլխավորելու է արտաքին գործերի փոխնախարարներ Ֆարուք Քայմաքջըն և Սեդաթ Օնալը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորա Բենավենտեն։

Հանդիպումների ընթացքում մտքեր կփոխանակվեն Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ։