Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն անցել են ռուսական կապի և ինտերնետի

Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն անցել են ռուսական բջջային կապի և ինտերնետի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ղրիմի ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովը։

Ավելի վաղ Խերսոնի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմը դիմել էր Մոսկվային՝ խնդրելով օգտագործել ռուսական հեռահաղորդակցության ընկերությունների հնարավորությունները տարածաշրջանում բջջային կապը վերականգնելու համար։

Խերսոնի իշխանությունները երկուշաբթի օգնություն են խնդրել այն բանից հետո, երբ ուկրաինացի զինվորականները սահմանազատման գծում հրետակոծության ժամանակ կոտրել էին հեռախոսի մալուխը, ինչը հանգեցրել է հիմնական ցանցում խոշոր վթարի։ Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բաժանորդները մնացել էին առանց բջջային կապի։ Մինչ այդ մարզերում աշխատում էին ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական բջջային օպերատորներ։