Հունիսի 14-ից ՀԿԵ-ն սկսում է ուղևորափոխադրումները Երևան-Բաթում-Երևան երթուղով

Հունիսի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կսկսի իրականացնել ամառային ուղևորափոխադրումներ Երևան-Բաթում-Երևան երթուղով։ Ամառային ուղևորափոխադրումների սեզոնը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ Բաթում երթուղով փոխադրումը կիրականացվի շաբաթական երկու անգամ՝ Երևանից երեքշաբթի և ուրբաթ օրերին, Բաթումից մեկնումը՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Շաբաթվա մյուս օրերին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով ուղևորափոխադրում կիրականացվի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով, ուղևորություն Երևանից՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, կիրակի օրերին, իսկ ուղևորություն Թբիլիսիից՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, կիրակի օրերին: Երկու միջազգային երթուղիների համատեղումը կապված է Թբիլիսիի ուղղությամբ պահանջարկի մեծացման հետ։