Բնակարան և ավտոմեքենա հնարավոր չի լինելու ձեռք բերել կանխիկով. ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Փաշինյան

Հուլիսի 1-ից կանխիկի կրճատման օրենքը մտնում է շրջանառության մեջ, լուրջ սահմանափակումներ ենք իրականացվում: Այս մասին Ազգային ժողովում մայիսի 31-ին 2021-ի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հիմա օրենսդրական կարգավորումներ ենք ընդունում, որ բնակարանի առք ու վաճառք կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել: Կամ հնարավոր է լինելու իրականացնել, բայց հետագայում վիճարկելու դեպքում այդ գործարքը իրավական ուժ չի ունենալու:
Բնակարան և ավտոմեքենա հնարավոր չի լինելու ձեռք բերել կանխիկով, բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով»,- նշեց Փաշինյանը:
Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ ներդնելու են համընդհանուր հայտարարագրման համակարգ:
«ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որը ուժի մեջ կմտնի արդեն 2024-ին՝ 2023թ. եկամուտների համար»,- հավելեց նա: