Ոստիկանները քաշքշեցին Իշխան Սաղաթելյանին, նրա շապիկը պատռվեց

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանների և «Դիմադրության» շարժման մասնակիցների միջև բախումների հետևանքով պատառոտվել է նաև ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի շապիկը: Ընդդիմադիր քաղաքական գործչի ինքնազգացողությունը վատացել է։ Նա հևում էր, ոստիկանները Սաղաթելյանին հեռացրին շենքի մոտից, նա նստեց մետրոյի Հանրապետության հրապարակ մուտքի մոտ, ջուր խմեց, ջուրը լցրեց գլխին: