Համաժողովրդական շարժման հարցերին, իշխանության փոխարեն պատասխանում են ոստիկանները

Համաժողովրդական շարժման հարցերին, իշխանության փոխարեն պատասխանում են ոստիկանները:

Հայաստանի ու Արցախի ապագային ուղղված շատ կոնկրետ և կարևոր հարցադրումներին պատասխանում են հայ ոստիկանները, թուրքական ոճով` բիրտ ուժ կիրառելով:

Ոստիկանությո՜ւն, բա հետո՞:

Հիմա ըստ ձեզ, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմո՞ւմ, իսկ Հայաստանն էլ թուրք-ադրբեջանական միջա՞նցք:

Թե՞ դուք ուրիշ մոլորակից եք այս վճռորոշ պահին:

Սեփական անձի դեմ ուղղված արտաքին վտանգը չգիտակցելը ձեզ չի ազատում վտանգված լինելուց: Սա ականջներիդ օղ արեք, ու երբ մի օր ձեր զորամասերում, ձեզ շարեն և ուղարկեն պատերազմ` կհիշեք, որ ընդդիմությունը ճիշտ էր: Բայց արդեն ուշ կլինի:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից