Արաբկիրում վթարային ջրանջատում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 30-ին ժամը 12.00-18.00 կդադարեցվի Երևանի՝ Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ադոնցի, Շիրվանզադեի, Ն. Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Արաբկիրի թիվ 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտասի 1-ին, Վրացական 4-րդ, Գրիբոյեդովի 1-ին և Մալխասյանց նրբանցքներ, Ն. Զարյան՝ 21-140 համարներ իրենց կոտորակներով, Ազատության 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 21, 23, 24, 25, 26, 27 համարներ իրենց կոտորակներով, Հ. Էմին 135-150 համարներ իրենց կոտորակներով, Վրացական 12-21 համարներ իրենց կոտորակներով, Կոմիտասի 37-67 կենտ և 52-66 զույգ համարներ իրենց կոտորակներով, Կոմիտասի անցուղի իր այգով, Ա. Խաչատրյան 29/1, 31/1, 32/2, 33/1, «Արաբկիր» բժշկական կենտրոն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: