Զախարովան Եվրոպային առաջարկել է ռուսական ձյուն գնել «ի հեճուկս» Պուտինի

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, թե ինչու Եվրոպան էմբարգո չի դնում ռուսական նավթի վրա։

Զախարովան մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունը ռուսական նավթ գնելու պարտադրանքի մասին՝ նշել է, թե Եվրոպան կարող է գնել ամբողջ ռուսական ձյունը, գրում է iz.ru-ն։

Ֆոն դեր Լայենն ավելի վաղ ասել էր, որ Եվրամիությունը պարզապես ստիպված է եղել այնպիսի քայլերի դիմել, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «էլ ավելի չվաստակի»։

Զախարովան կատակել է, որ եվրոպացիներին պետք է պատմել ձյան վաճառքից Ռուսաստանի հսկայական եկամուտների մասին։

«Պատկերացրեք, եթե, օրինակ, Եվրահանձնաժողովին ասենք, որ ձմռանը շատ ձյուն ունենք, և դրա համար վատ չենք վաստակում: Ի վերջո, նրանք ամեն ինչ գնում են զայրույթից», – գրել է նա Telegram-ի ալիքում:

Իսկ թե ինչպես է Ռուսաստանը «ձյան վրա փող աշխատում», Զախարովան չի մանրամասնել։