Երիտասարդ ակտիվիստների բողոքը EVN Report-ի փառատոնի ժամանակ․ ՀՀ քարտեզը տեղադրվել է առանց Սյունիքի

ՀՀ քարտեզն առանց Սյունիքի տեղադրող և հայաստանյան իրադարձությունները իշխանական տեսանկյունից լուսաբանող անգլալեզու EVN Report -ն այս օրերին միջազգային Media Festival է անցկացնում Երևանում, որին մասնակցում են հեղինակավոր միջազգային լրատվականների ներկայացուցիչները:

Մի խումբ երիտասարդներ այսօր ներկա են գտնվել մեդիա փառատոնին և հնչեցրել հայ ժողովրդի ձայնը:

«Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում

Այս «Խաղաղության դարաշջան» կոչվածը մեզ` հայերիս համար, նշանակում է Ցեղասպանություն: Դադարեք զբաղվել դրա պրոպագանդայով:

Եվ դու @EVN Report այլևս երբեք չհամարձակվես տեղադրել Հայաստանի քարտեզն առանց Սյունիքի։