Ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ է արել Ադրբեջանը օկուպացված տարածքներում․ փորձագետը՝ Ադրբեջանի ներքին կյանքի մասին

Պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո անցել է մոտ մեկ տարի յոթ ամիս։
Ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ է արել Ադրբեջանը օկուպացված տարածքներում։ Մինչև մեկ տարին լրանալը Ադրբեջանը ակտիվ շինարարական աշխատանքներ սկսեց օկուպացված տարածքներում։ Ճանապարհներ կառուցեցին, օդանավակայն կառուցեցին և եթե կհիշեք, այս ամենն ուղեկցվում էր նրանով, որ միջազգային ներդրողները, հանքարդյունաբերությամբ հետաքրքրվողները ուր որ է գալիս և ներդրում են անում․․․ Օդանավակայանի կառուցումն էլ հենց այդ տրամաբանության մեջ էին տեղավորում։ Եթե կհիշեք, նույնիսկ հայտարարեցին, որ պայմանագրեր են ստորագրել օկուպացված տարածքներում հանքարդյունաբերության համար․․․ Հիմա հարց, ու՞ր են այդ ներդրողները, ինչու՞ է օդանավակայանը բացառապես սպասարկում Բաքվի բռնապետի և իր տիկնոջ կլանին։ Պատասխանը ես գիտեմ, գիտեն նաև այն մարդիկ, ովքեր թեմայով հետաքրքրվում են։ Բաքվի բռնապետի համար օկուպացված տարածքները ընկալվում են որպես ՍԵՓԱԿԱՆ տարածքներ, այլ ոչ թե պետական։ Ադրբեջանում ներքին քաղաքական կյանքը կրկին հանգիստ չէ, կրկին գլուխ են բարձրացնում բռնատիրության դեմ պայքարող ժողովրդավարները։ Հատկանշական բան եմ նկատել։ Պաշտոնական Բաքուն օգտագործում է այն մեխանիզմը, որը մեր մոտ էլ էր ժամանակ առ ժամանակ օգտագործվում։ Հասարակությանը վախեցնում են, որ եթե ներքին խժդժություններ լինեն, ապա թշնամին ( հայերը) անպայման կհարձակվեն և պատերազմ կսկսվի։
Ի դեպ, պատերազմի մասին։ Այսօր Ադրբեջանի հասարակությունն ատում է պատերազմը, վախենում է պատերազմից, քանի որ իրենց մարդկային կորուստները, դժբախտությունները շատ ավելի շատ ու մեծ են, պարզապես իշխանությունը դրանք կարողանում է կոմպեսացնել հաղթանակի ֆոնով, այդ կերպ առայժմ զսպելով պատերազմի դեմ խոսացողներին․․․

Ադրբեջանի հետ տարբեր ֆորմատներով հանդիպումները, քննարկումները , որպեսզի մեզ օգուտ բերեն, մենք պետք է իրենց գոտկատեղից ներքև հարվածենք հենց այդ հանդիպումների ժամանակ։ Իսկ որպեսզի հարվածենք, առավել ևս գոտկատեղից ներքև, պարզապես պետք է հինգ մատի պես իմանալ իրենց ներքին կյանքը։ Ընկերոջս ասածի նման, պետք է իմանանք, թե որ պաշտոնիան ում սիրածն ա, ում ծոցից ում ծոցն է մտնում։ Սա իհարկե փոխաբերական իմաստով, պարզապես պետք է շատ լավ ճանաչենք ու տեղեկացված լինենք․․․ Տեղեկացված լինելու համար պարզապես աշխատել է պետք մասնագետների հետ, բայց ոչ ականջահաճո բաներ ասող մասնագետների, այլ պարզապես իրականությունը ասող մասնագետների․․․

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից