ԶԼՄ-ները նշել են այն երկրները, որոնք վերանայում են իրենց դիրքորոշումը Ուկրաինայի հարցում

Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան սկսել են վերանայել իրենց դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ՝ հօգուտ ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման, Newsweek ամսագրի հոդվածում գրել է արտաքին քաղաքական մեկնաբան Դանիել Դեպետրիսը։

Նրա խոսքով, ավելի վաղ Բեռլինը, Հռոմը և Փարիզը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների հետ հանդես էին գալիս Ռուսաստանի «ռազմավարական պարտության» օգտին։

«Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան ավելի ու ավելի են մտահոգվում, որպեսզի որքան հնարավոր է շուտ դադարեցվենլ ռազմական գործողությունները Ուկրաինայում», – ասել է Դեպետրիսը:

Վերլուծաբանը հիշեցրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հայտարարությունը. նա Կիևին կոչ է արել բանակցություններ սկսել Մոսկվայի հետ մոտակա ամիսներին՝ «խուսափելու ցնցումներից, որոնք դժվար կլինի հաղթահարել»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։