«Վրացական երազանք»-ը մեղադրանք է առաջադրել Սորոսի հիմնադրամի թբիլիսյան գրասենյակի դեմ

«Վրացական երազանք» կուսակցությամ նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Սորոսի հիմնադրամի թբիլիսյան գրասենյակը «պատերազմի կուսակցության կցորդի» է վերածվել, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Այսպես է նա մեկնաբանել «Բաց հասարակություն՝ Վրաստան» հիմնադրամի ԵՄ ծրագրերի ղեկավար Վանո Չկիկվաձեի հրապարակայնորեն արտահայտված կարծիքը երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հեռանկարների մասին։ Չկիկվաձեի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Վրաստանին կարող է միայն «ալբանական տարբերակ»՝ պոտենցիալ թեկնածուի կարգավիճակ առաջարկվել: 2009 թ. ԵՄ-ն Ալբանիային «պոտենցիալ թեկնածուի» կարգավիճակ եւ 12 պայման տվեց, որոնք պետք է կատարվեն։ Հինգ տարի անց Ալբանիան ստացավ թեկնածուի կարգավիճակ ստացավ, իսկ 2020 թ. որոշվեց բանակցություններ սկսել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ։

«Ցավոք, Սորոսի հիմնադրամի թբիլիսյան գրասենյակը ներկայիս ղեկավարության օրոք պատերազմի կուսակցության անմիջական մաս է դարձել։ Դրա մեկ այլ հաստատում է հիմնադրամի աշխատակիցներից մեկի դիրքորոշումը»,- ասել է Կոբախիձեն։ Ընդ որում, նա Վանո Չխիկվաձեին համեմատել է Սերգո Օրջոնիկիձեի հետ, ով Վրաստանի առաջին դեմոկրատական ​​հանրապետությունում պետական ​​հեղաշրջման կազմակերպիչն է համարվում։ Հենց նա էր հեռագիր ուղարկել Մոսկվա Լենինին եւ Ստալինին. «Թիֆլիսի վրա ծածանվում է Խորհրդային իշխանության կարմիր դրոշը։ Կեցցե՜ Խորհրդային Վրաստանը»:

«Նրանք քարոզչություն են իրականացնում Վրաստանի՝ լիարժեք թեկնածուի կարգավիճակ ստանալու դեմ։ Վանո Չխիկվաձեի ակցիան պատերազմի կուսակցության, արմատական ​​ընդդիմության ակցիաների շարունակությունն է։ Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչ է թաքնված դրա հետեւում։ Դա անկարգություններ հրահրելու փորձ է»,- կարծում է «Երազանք»-ի նախագահը։

Նա նշել է, որ իրականում Վրաստանը շատ առումներով ավելի շատ է արժանի թեկնածուի կարգավիճակին, քան Ուկրաինան եւ Մոլդովան:

«Կան պարզ չափանիշներ, դրանք են օրենքի գերակայությունը եւ ժողովրդավարությունը, Ազատ առեւտրի համաձայնագրի իրականացումը, տնտեսական համագործակցությունը, ընդհանրապես՝ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Ըստ այդ պարամետրերի՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտրամադրելու պատճառ չկա, հատկապես, եթե այն տրվում է Ուկրաինային եւ Մոլդովային»,- հայտարարել է Կոբախիձեն։

Իր հերթին, «Բաց հասարակություն Վրաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Քեթի Խուցիշվիլին ասել է, որ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը «քարոզչական բնույթ է կրում»։ «Կարծում եմ, որ եվրաինտեգրման ճանապարհին կառավարության թույլ տված սխալների մեջ հիմնադրամին մեղադրելը քաղաքական նպատակ է հետապնդում»,- ասել է Խուցիշվիլին։ Նրա խոսքով՝ Վրաստանի եվրաինտեգրումը Բաց հասարակության հիմնադրամի հիմնական առաջնահերթություններից է։ Խուցիշվիլին նշել է, որ հիմնադրամն առաջիններից մեկն էր, ով այս գարնանը կոչ արեց կառավարությանը դիմել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության համար եւ օգնություն առաջարկեց Եվրահանձնաժողովի հարցաշարի լրացման գործում: