Ֆրանսիացիներին զայրացրել է Զելենսկու պահվածքը

Ֆրանսիական Le Figaro թերթի ընթերցողները վրդովված են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պահվածքից, որը պարբերաբար քննադատում է Արևմուտքին զենքի մատակարարման արագության համար։

Մեկնաբանություններում օգտատերերի մեծ մասը կողմ է արտահայտվել Ուկրաինային զենքի տեղափոխման դադարեցմանը։

«Զելենսկին իրեն թույլ է տալիս նախատել Արևմուտքին՝ պարբերաբար կծելով ձեռքը, որը կերակրում է իրեն, և այս ամենը այն բանից հետո, երբ նա հրաժարվեց կատարել Մինսկի համաձայնագրերը», – գրել է մեկնաբաններից մեկը։

«Շնորհակալություն Գերմանիային այս հակամարտությունը չսրելու համար, որը, ի վերջո, պետք է մեզ շատ քիչ անհանգստացնի, բայց որը միանշանակ կխաթարի մեր տնտեսությունը»,- նշել է մեկ այլ օգտատեր:

«Բոլորն ամեն ինչ անում են Ուկրաինայի համար, դա նման է հեռուստամարաթոնի, այստեղ տանկ, այնտեղ հակաօդային պաշտպանություն և այլն։ Ընդ որում, եվրոպացի պաշտոնյաները, ովքեր մտածում են միայն սեփական ժողովրդի դեմ պատժամիջոցների մասին, ժամանակ չունեն հակամարտության խաղաղ լուծում առաջարկելու»,- եզրափակել է մեկ այլ ֆրանսիացի։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։