Հայաստանն ու տիեզերքը

(փաստերը շատ են, երկար ստացվեց)

2 օր առաջ ՀՀ կառավարության նիստում նիստավարը գերագույն հպարտությամբ հայտարարեց, որ Հայաստանը տիեզերք է ուղարկել իր առաջին արբանյակը, և որ Հայաստանն այլևս տիեզերական երկիր է…

Կառավարամերձ պոռոտախոսներն անմիջապես խայծեցին «սենսացիան», ու սկսեցին տարածել «Ցնցող Նորությունը», չմոռանալով նշել, որ այն «…հնարավոր դարձավ միայն «թավշյա» կառավարության անխոնջ ջանքերի…. լյա-լյա-լյա….. շնորհիվ…»

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ

Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թ. ակադեմիկոս ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ղեկավարությամբ:

Արբանյակը Աշխարհում ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ էր, որ վերադարձվեց Երկիր:

Այն ԱՅԺՄ ԳՏՆՎՈՒՄ է Հայաստանի Տիեզերքի թանգարանում, բոլոր հեղինակների ստորագրությամբ:

Մեր ժամանակաշրջան.

2012 թ. հայկական արբանյակային ծրագրի շուրջ բանակցություններ են սկսվում Ռոսկոսմոսի հետ:

2013 թ. ՀՀ կառավարությունը ստեղծվում է ArmCosmos ծրագիրը։

2013 թվականից Հայաստանը ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման և հեռահաղորդակցության միջազգային արբանյակային կոմիտեների անդամ է։

2013 թ-ից Երկիր մոլորակի երկրաչափական ուղեծրում Հայաստանին տրամադրված է հեռահաղորդակցական արբանյակների 2 ուղեծրային գոտի

2013 թ. Հայաստանը սկսում է բանակցությունները ՄԱԿ-ի Հեռահաղորդակցության Միջազգային միության (ITU) հետ հայկական առաջին արբանյակի ստեղծման շուրջ

2013 թ. Կանադական MDA տիեզերական ընկերությունը պատրաստակամություն է հսյտնում օգնել Հայաստանի առաջին արբանյակի ստեղծմանը

2013 թ ի դեմս դեսպան Ռայներ Մորելի, Գերմանիան պատրաատակամություն է հայտնել համագործակցել ՀՀ հետ նրա տիեզերական ծրագրերում

2014 թ. Չինաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել ArmSat ծրագրին:

ՀՀ կառավարության և չինական “Grate Wall” (Մեծ պատ) ընկերությունները սկսում են բանակցությունները:

Արդյունքում` Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել նախագծել, գործարկել, սպասարկել և վերապատրաստել հայ մասնագետների

2017 թ․ Հնդկաստանը հայտարարեց Հայաստանի համար Երկրի դիտարկման արբանյակ ստեղծելու իր պատրաստակամության մասին:

Համաձայնագիրը, ներառված նաև հայ գիտնականներին համակարգի օգտագործման և տվյալների մշակման ուսուցմամբ ստորագրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի հանդիպման արդյունքում։

ՎԵՐՋՈՒՄ

Falcon 9 Տիեզերանավով մինչև 200 կգ քաշով արբանյակի ուղեծիր հանելն ըստ «Space X» ընկերության հայտարարված գնացուցակի, արժե $ 1M

(1 մլն ԱՄՆ դոլլար):

Հայաստանն իր առաջին արբանյակը տիեզերք է ուղարկել Իսպանական Բասկոնիա նահանգի գյուղատնտեսական Urdaneta արբանյակի հետ համատեղ: Էդպես էլ կոչվում է`

Urdaneta-Armsat1.

Ինչքա՞ն խելք էր պետք, էս փոքրիկ, կես միլլիոն դոլլարանոց խաղալիքը, որի կառավարման համակարգը, նորից, ըստ գլխավոր սուտասանի, Հայաստանում դեռ չկա, և կգործարկվի 2023 թվականի ընթացքում, չներկայացվեր որպես կարկառուն հաջողություն «Տիեզերքի գրավման» ծանր ու տքնաջան աշխատանքում:

Իսկ կառավարության արբանյակները ուղեղներին մի փոքր զոռ տային ֆեյք կառավարության ֆեյք արբանյակը իրականից տարբերելու համար:

Ու էս կիսախելագարն ինձ ու իմ ազգը ներկայացնումա աշխարհում 

Վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից