Խերսոնի մարզում պատմել են, որ ԱՄՆ-ը ռազմակայաններ էր կառուցում Ուկրաինայում

Վերջին տարիներին ԱՄՆ-ը Ուկրաինային օգնելու պատրվակով փաստացի կառուցել է իր ռազմածովային բազաները Սև ծովի ուկրաինական ափին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Խերսոնի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։

«Ամերիկացիները, փաստորեն, Ուկրաինային օգնելու քողի ներքո ստեղծել և արդիականացրել են կենտրոններ և ռազմածովային բազաներ Սև ծովի ուկրաինական ափին: Դրանց թվում է Պերվոմայսկի կղզու բազան՝ Դնեպր-Բուգի գետաբերանից դեպի Սև ծով և Նիկոլաևի շրջանի Օչակով քաղաքում, որտեղից ուկրաինացի նացիստները դեռ գնդակոծում են Խերսոնի շրջանը»,- նշել է Ստրեմուսովը և հավելել, որ ռազմածովային բազաները ուկրաինական են միայն անունով, քանի որ իրականում դրանք կառուցվել և արդիականացվել են ամերիկացիների համակարգմամբ։